Վանեցյանը դատի է տվել պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող լրատվամիջոցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 6, 24News

1

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և նրա ծնողների հայցադիմումն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ «1in.am» լրատվականի, որը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ 

Ավելի վաղ ԶԼՄ-ն տեղեկություն էր հրապարակվել, թե «ԶՊՄԿ-ի հետ աշխատող բեռնափոխադրման ընկերությունը միայն Վանեցյանի հորը չի պատկանել և տարիներ առաջ Վանեցյանը և Մհեր Սեդրակյանի՝ Թոխմախի Մհերի որդին, համատեղ ձեռնարկել են լոգիստիկ բիզնես, որի միջոցով Քաջարանից տեղափոխում են Քաջարանի պղնձամոլիբդենային ընկերությունից հումք համապատասխան նշանակման վայրեր:

Ըստ հայցադիմումի՝ Արթուր Վանեցյանը և նրա ծնողները պահանջում են հրապարակայնորեն հերքել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները, պարտավորեցնել պատասխանողին հրապարակել հերքման տեքստը և փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը։

--00—ԼՄ