Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News

․

Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Րինա Կալյուրանդին (նստավայրը՝ ք. Թբիլիսի):

Ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, հաջողություններ է մաղթել դեսպանին հայ-էստոնական հարաբերությունների զարգացման իր կարևոր առաքելության մեջ:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր, անդրադարձել ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակին՝ մասնավորապես երկուստեք նշելով ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման կարևորությունը:

Քննարկվել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: 

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս