Չարենցի փողոցի և Գետառի թունելի լուսավորությունը փոխվել է․ 60 % էներգախնայողություն կլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

2

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ փոփոխվում և արդիականացվում է տրանսպորտային թունելների լուսավորություն ցանցը: Տեղադրվող ԼԵԴ լուսատուներն ապահովում են լավ տեսանելիություն, նաև` ավելի քան 60 տոկոս էներգախնայողություն:

«Երքաղլույս» ՓԲԸ աշխատակիցները նախօրեին ավարտել են Չարենցի փողոցի և Գետառի հատման թունելի լուսավորության ցանցի արդիականացումը:

նկար

Աշխատանքների ընթացքում էլեկտրական մալուխներն անցկացվում են ջրամեկուսիչ հատուկ խողովակներով՝ անվտանգությունն ապահովելու ու ավելորդ խափանումներից խուսափելու նկատառումով:

Եվս 10 հասցեում աշխատանքներն ավարտվել են:

նկար

--00—ԼՄ