Պարտությունը ծանր հարված է, պետք է հաղթահարենք բարդույթը. Ռոբերտ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29,  24News

Առաջին անհրաժեշտ գործողությունը, որը կատարելու ենք անվտանգության ոլորտում՝ զինված ուժերի մարտունակության վերականգնում Է, ոչ թե պատերազմի, այլ արժանապատիվ խաղաղություն ապահովելու համար․ այլ ճանապարհ ուղղակի չկա։ Այս մասին «Հայաստան» դաշինքի ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։

«Մեր բանակն աջակցության և լուրջ բարեփոխումների կարիք ունի»,- ասաց Քոչարյանը։

Քոչարյանի դիտարկմամբ՝ պատերազմում պարտությունը չպետք է սահմանափակի պարտվածի բարդույթով․

«Հավատացնում եմ ձեզ, որ մոտակա տարիների համար սա լինելու է ամենից դժվար հաղթահարվող խնդիրներից մեկը։ Պարտությունը ծանր հարված է և մենք պետք է մեր ժողովրդին, երկրին օգնենք հաղթահարել այդ բարդույթը, որն անխուսափելի առաջանում է այսպիսի պարտություններից հետո»։

Անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության աշխատանքին՝ Քոչարյանն ասաց, որ  ԱԱԾ-ն պետք է կրկին երկրի անվտանգության հարցրերով զբաղվի, այլ ոչ թե իր բնորոշմամբ՝ հիմար հանձնարարություններ կատարի, սատանա փնտրի։

Մանարամասերը՝ տեսանյութում։

 --00—ՄՀ