Եթե հակամարտության «կարգավորման» առաջարկը լուրջ ընդունվի,ապա հակասությունների դուռ կբացվի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Արտակ Զաքարյան

ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱԽ նիստում Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանին ու միջազգային հանրությանն արած առաջարկին, ըստ որի՝ Հայաստանի և Ադրբեջանի զինվորական ստորաբաժանումները հեռանում են Սոթք-Խոզնավար սահմանային հատվածից, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով տեղակայվում են դիտորդները, դրանից հետո տեղի են ունենում սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ:

Զաքարյանը նշել ՝ կապիտուլյանտի առաջարկը մեկ նախադասությամբ. «Հայաստանի սահմանները լիկվիդացիոն գներով դուրս են բերվում միջազգային աճուրդի»։

«Այսինքն, նոր հակամարտության «կարգավորման» նոր առաջարկ է անում ԵԱՀԿ-ին։ Եթե այս առաջարկը լուրջ ընդունվի Ռուսաստանի Դաշնության և ԵԱՀԿ- անդամ մյուս երկրների կողմից, ապա դա մեր սահմանների երկայնքով նոր միջազգային հակասությունների դուռ կարող է բացել։

Երկրորդ, իսկ եթե Ադրբեջանը համաձայնվի մի պայմանով, որ ԵԱՀԿ կազմում Թուրքիայի «խաղաղար-դիտորդները» ևս պետք է մասնակցեն Հայաստանի և Ադրբեջանի միջև չեզոք գոտու ձևավորման և սահմանազատման նիկոլակերտ ակցիային։

Եվ վերջապես երրորդ. իսկ կա՞ մի նախադեպ, երբ միջազգային խաղաղարար կամ դիտորդական ստորաբաժանումները մտել են որևէ տարածաշրջան ու հետո հեշտությամբ լքել այն»,- գրել է Զաքարյանը։

--00--ԱՀ