Խաղաղապահները ԼՂ-ում տարածքի մոնիթորինգ են իրականացնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News  

խաղաղապահներ

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները շարունակում են իրականացնել իրենց պատասխանատվության գոտում գտնվող կողմերի սահմանազատման գծում հրադադարի ռեժիմի պահպանումը վերահսկելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվտանգությունը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխման խնդիրները,  Լաչինի միջանցքով տրանսպորտի տեղաշարժն ու տարատեսակ ապրանքների փոխադրումը։

Անցնող շաբաթվա ընթացքում խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, ռուս զինծառայողների նկատմամբ սադրանքներ չեն գրանցվել։

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի բոլոր դիտակետերը հագեցած են «Блокпост» ամրություններով, որոնք նախատեսված են զինծառայողներին փոքր զենքերից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև հարակից տարածքի բազմակողմանի դիտարկումներ իրականացնելու համար:

«Մեր հիմնական խնդիրն է վերահսկել հրադադարի համաձայնագրի պահպանումը, ինչպես նաև  երթուղով քաղաքացիական տրանսպորտի անվտանգ տեղաշարժի ապահովումը», - ասել է դիտակետի հրամանատար Սերգեյ Իվանովը: «Դրա համար դիտակետում ստեղծվել են անցակետեր, որտեղ հաշվարկվում է ամբողջ տրանսպորտը: Իրականացվում է տարածքի շուրջօրյա մոնիտորինգ, ապահովված է քաղաքացիական մեքենաների երթևեկության անվտանգությունը », - հավելեց նա:

Պատասխանատվության գոտում իրավիճակի մոնիտորինգից բացի, Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի դիտակետերի անձնակազմը պարբերաբար իրականացնում է մարտական ​​պատրաստություն և վարժանքներ խախտումները, ինչպես նաև դիտակետի վրա հնարավոր հարձակումները կանխելու համար: Ռուս խաղաղապահները, միջադեպի ազդանշանի դեպքում, պատրաստ են հնարավորինս սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր գրավել անձնակազմին  համապատասխան նախապես հագեցած դիրքերում։

--00—ՄՀ