Բաղրամյան պողոտայից բերման ենթարկված անձի մոտ թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 11,  24News 

Մայիսի 10-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ոստիկանության ծառայողները Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկել Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 35-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է կանեփի նմանվող դեղնականաչավուն զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

--00--ԱԹ