Պուտինը հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմնի լավ ցուցանիշներ են գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

աշխարհ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է, որ իր մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմնի լավ ցուցանիշներ են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Մայիսի 9-ին հակամարմնի հետազոտություն են անցկացրել։ Այն ինձ մոտ 15 է, բժիշկների ասելով դա լավ արդյունք է»,- ընդգծել է Պուտինը:

Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ՌԴ նախագահը ստացել է մարտի 23-ին, երկրորդը`ապրիլի 14-ին: 

--0--ԿԿ