ՌԴ պաշտոնյաները 2-րդ քաղաքացիություն չեն ունենա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News

Պուտին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որով արգելվում է քաղաքացիական ծառայողներին երկրորդ քաղաքացիություն կամ կացության թույլտվություն ունենալ արտերկրում: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական համացանցային պորտալում:

 Օրենքը սահմանափակում է Ռուսաստանի Դաշնությունում պետական և մունիցիպալ պաշտոններ զբաղեցնելու հնարավորությունը «կապված օտարերկրյա պետության քաղաքացիության կամ կացության թույլտվության հետ»:

Բացի այդ, պետծառայողներն այսուհետ պարտավորված կլինեն հայտնել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը դադարեցնելու և արտերկրում բնակվելու իրավունքը հաստատող մեկ այլ փաստաթուղթ ձեռք բերելու մասին:
--00—ՄՀ