Հրաչը որ կարդա՝ ինչպես են մարդկանց բերման ենթարկում, կտեսնի, որ ինքը լավ չի հասկացել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հարց է տալիս՝  եթե սյունիքյան միջադեպերը նախկիններն էին կազմակերպել, այդ դեպքում «Էլեկտրիկ-Երևանի» ժամանակ Արմեն Աշոտյանին վիրավորե՞լն ով էր կազմակերպել: 24News-ի հետ զրույցում նշեց՝ սյունեցու զայրույթն ու ցասումը հասկանալի են իրեն․ այո՛, այդ աստիճանի բորբոքված էին մարդիկ և կարող էին նաև այդպես արտահայտվել:

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ «ստորացնելով բերման ենթարկել» արտահայտությանն  ու դրան հաջորդած ելույթին, թե անկախ պատգամավորներն իր ձևակերպումը լավ չեն հասկացել, Աթաբեկյանն արձագանքեց. «Հրաչը, որ կարդա օրենքը, տեսնի՝ ինչպես են մարդկանց բերման ենթարկում, կհասկանա, որ ինքը լավ չի հասկացել»:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ