2018-ը պլանավորվա՞ծ էր, պատերազմը տարակուսելու տեղիք տվեց. հարցի պատասխանը ժամանակը կտա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը համաձայն չէ Հանրապետության 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն գնահատականի հետ, թե 2018-ին ոչ թե ներքաղաքական, այլ հակաղարաբաղյան գործընթացներ էին տեղի ունենում Հայաստանում: 24News-ի հետ զրույցում նշեց՝ այդ օրերին ժողովուրդը հանուն լավ ապագայի էր փողոց դուրս եկել:

Մեր այն հարցին, թե պատերազմը, այնուամենայնիվ, 2018-ի գործընթացների մասով տարակուսելու տեղիք չտվե՞ց, պատգամավորն այսպես արձագանքեց. «Իհարկե տվեց, սկսեցինք մտածել՝ 2018-ը գուցե պլանավորվա՞ծ էր: Այսինքն՝ մեր՝ արդար մղումներով փողոց դուրս գալն ու պլանավորված գործողության մաս դառնալու հավանականությունը 50/50 դարձավ: Բայց դրա համար ժամանակ է պետք, իշխանափոխություն պետք է լինի, փաստեր ի հայտ գան, որ պարզ դառնա՝ ի վերոջ ինչ տեղի ունեցավ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ