ԱԺ-ում լինել չեմ ուզում, մի անգամ արդեն ձախողել եմ քաղաքականության մեջ, և կարևոր չէ՝ ինչու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Աթաբեկյանի համար անհասկանալի է՝ ինչո՞ւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների մասին հայտարարության մեջ վարչապետի հրաժարականից խոսք չկար։

24News-ի հետ զրույցում նա նշեց՝ հասկանալի չէ, թե ինչ եղանակով է խորհրդարանն արձակվելու։ 
«Իմ քայլը» խմբակցության նախկին անդամն այն տեսակետին է, որ հասարակությունը պատրաստ է արտահերթ ընտրությունների։ «Մարդիկ իրենց մաշկի վրա զգացել են՝ ինչ է պատերազմն ու ուզում են իրենց ձայնով իշխանություն ձևավորել»,-ասաց նա։ 

Պատգամավորը տեղեկացրեց, որ իր համար քաղաքականության էջը համարում է փակված։ «ԱԺ-ում լինել չեմ ուզում, մի անգամ արդեն ձախողել եմ քաղաքականության մեջ, ու կարևոր չէ՝ ինչու»,-նկատեց մեր զրուցակիցը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ