Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է նաև ԼՂ հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Պուտին Էրդողան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին: Երկու նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը, Դոնբասսում, Սիրիայում իրավիճակը և «Սպուտնիկ V» պատվաստանյութը:

Էրդողանի հորդորով Պուտինը ներկայացրել է նաև ներուկրաինական ճգաժամի շուրջ ռուսական մոտեցումները:

--00--ԱԹ