Էրդողանը նշել է, որ ԼՂ խնդրի կարգավորմանը մասնակցելու նույն իրավունքն ունի, ինչ Ռուսաստանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24News  

էրդողան

Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցության նույն իրավունքներն ունի, ինչ Ռուսաստանը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա նշել է՝ Ռուսաստանը հանդես չի եկել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին Թուրքիայի մասնակցության դեմ:

«Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին մասնակցության նույն իրավունքներն ունի, ինչ Ռուսաստանը: հակամարտության կարգավորմանը Թուրքիայի մասնակցության մասին Ադրբեջանի պահանջն արդար է. եթե Հայաստանը Ռուսաստանին է առաջարկում մասնակցել խաղաղ կարգավորմանը մասնակցել, ապա Ադրբեջանն էլ առաջարկում է ընդգրկել Թուրքիային: Ես այս հարցում ՌԴ կողմից բացասական մոտեցում չեմ նկատել»,- ասել է նա:

--00--ԱԹ