Ալիևն ու Էրդողանը քննարկել են ԼՂ-ում ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի աշխատանքը

ԵՐԵՎԱՆ ՀՈւՆՎԱՐԻ 16,  24News   

Ալիև Էրդողան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է ադրբեջանցի նախագահի մամուլի ծառայությանը:

«Երկրների ղեկավարները քննարկել են Աղդամում ռուս-թուրքական մոնիթորինգային համատեղ կենտրոնի գործունեության սկիզբը մոտ ապագայում՝ նշելով, որ կենտրոնի աշխատանքը կծառայի երկարատև խաղաղության պահպանման գործին»- ասված է հաղորդագրությունում։

Ալիևն Էրդողանին տեղեկացրել է վերակառուցման աշխատանքների մասին, որոնք իրականացվում են Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված   տարածքներում:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ իր երկիրը հետագայում ևս կաջակցի Ադրբեջանին:
 

 --00—ՄՀ