Թբիլիսյան խճուղում քարի հարվածից 37-ամյա մոտոցիկլավարը կողաշրջվել է. օրեր անց նա մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

Շամշյան

Երեկ՝ ապրիլի 8-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում մահացել է Երևանի բնակիչ՝ 37-ամյա Էդուարդ Խաչատրյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 2-ին։

Այդ օրը, ժամը 13։00-ի սահմաններում իր վարած «Ստելս Բենելի» AC 150 մոտոցիկլով Թբիլիսյան խճուղի 26/5 հասցեի մոտ դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել էր։ Դեպքի վայր էին ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Երեկ՝ ապրիլի 8-ին, հարուցվել է քրեական գործ և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին։

Կայքի տեղեկություններով՝ մոտոցիկլի կողաշրջվելու պատճառը եղել է այն, որ երբ Է. Խաչատրյանը անվտանգության կանոնները պահպանելով մոտոցիկլը վարել է, դեռևս անհայտ հանգամանքներում քար է դիպել նրան, ինչի պատճառով նա կորցրել է կառավարումը և կողաշրջվել։

--00--ԱԹ