Փաշինյանի ու իրավաբանների հանդիպումը եղել է դռնփակ, իմաստ չուներ նախապատրաստել հարցերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News 

Փաշինյան

Դեռևս երեկվանից համացանցում հայտնվել են կեղծ լուրեր այն մասին, որ վարչապետ Փաշինյանը՝ Մոսկվայում հայ համայնքի անվան տակ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը։

«Այնինչ, վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում նշված հանդիպման տեսագրությունն է հրապարակել և նշել, որ հանդիպել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ:

Կեղծ լուրեր են տարածվել նաև այն մասին, որ ասոցիացիայի բոլոր անդամներին նախապես հարցեր են բաժանված եղել։

Վարչապետի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հանդիպումը եղել է դռնփակ, և անտրամաբանական էր ու իմաստ չուներ անգամ դռնփակ հանդիպմանը նախօրոք նախապատրաստել վարչապետին տրվող հարցերը։

Վարչապետ Փաշինյանի և «Հայ իրավաբանների ասոցիացիայի» ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ինչից հետո վարչապետը զրուցել և լուսանկարվել է նաև հյուրանոցի մուտքի մոտ հավաքված քաղաքացիների հետ»։

--00—ՄՀ