ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News      

ՊՆ

Մարտի 12-ին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում անցկացվել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն՝ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայության պետի ղեկավարությամբ։

Հավաք-խորհրդակցության նպատակն էր իրավաբանների մասնա­գի­տական պատրաս­տու­թյան մա­կար­դակի ամրապնդումը, գործառութային պարտականությունների իմացության ստուգումը։

Ամփոփելով քննարկումները՝ իրավաբանական ծառա­յության պետը հանձնարարականներ է տվել զորքերում իրավական աշխա­տանքների արդյունավետության  բարձրացման վերաբերյալ։

--00—ՄՀ