Գերմանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 31 մարդու մոտ ուղեղի թրոմբոզ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News 

AstraZeneca

Գերմանիայում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո 31 մարդու մոտ ուղեղի թրոմբոզ է գրանցվել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Spiegel պարբերականը։

Հիշեցնենք, որ Հայաստանը AstraZeneca պատվաստանյութի 24 հազար դեղաչափ է ստացել։

Այն նախատեսված է ռիսկի խմբերի շրջանում, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցների, կամավորության սկզբունքով, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստելու համար: COVID-19-ի դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանակներում: «AstraZeneca» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Այն կիրառելի է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց համար:

--00—ՄՀ