Գերմանական ընկերությունները բանակցում են «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 11,  24News   

սպուտնիկ

Գերմանիայում ընկերությունները բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության շուրջ. Մինչև ԵՄ-ում դրա կիրառմանը հավանություն տալը այն կարող Է մատակարարվել երրորդ երկրներ: Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել Է Գերմանական տնտեսության արևելյան կոմիտեի գործադիր տնօրեն Միխայել Հարմսը:

Նա հիշեցրել Է, որ The Lancet հեղինակավոր գիտական հրատարակության տվյալներով՝ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութը 91,6 տոկոս արդյունավետություն Է արձանագրել: ԳԴՀ-ի կանցլերը և առողջապահության նախարարը հետաքրքրություն են ցուցաբերել ռուսաստանյան պատվաստանյութի օգտագործման նկատմամբ, այդ թվում՝ Գերմանիայում, եթե այն հավանության արժանանա ԵՄ-ի համապատասխան գերատեսչության՝ EMA-ի (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն) կողմից: Կարող եմ ասել, որ գերմանական ընկերությունների հետ արդեն շատ ինտենսիվ բանակցություններ են վարվում «Սպուտնիկ V»-ի արտադրության շուրջ, եւ Արեւելյան կոմիտեն կոնկրետ գործի Է դրվել դրանում: Մենք սերտ շփման մեջ ենք գտնվում Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հետ»,-ասել Է Հարմսը:

--00—ՄՀ