Մշակվել է «Edu2work» հարթակը. այն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 27,  24News

հարթակ

«Edu2work» հարթակը մշակվել է «Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի շրջանակում և աջակցում է ՀՀ Կառավարության «Աշխատի՛ր, Հայաստա՛ն» ծրագրին»,- այս մասին Ֆեյսբուքում տեղեկացրել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Հարթակն օգտագործում է նորարար տեխնոլոգիաներ՝ սկսած աշխատանքի հազարավոր առցանց հայտարարությունների ավտոմատացված հավաքագրումից մինչև մեքենայական ուսուցման տեխնոլոգիաներով վերլուծություն՝ աշխատաշուկայի ամբողջական պատկերը ցուցադրելու համար։

«Կրթությունից՝ աշխատանք» ծրագրի հեռահար նպատակը երիտասարդների շրջանում գործազրկության հաղթահարումն է՝ նրանց օգնելով պատրաստվել աշխատաշուկա մուտք գործելուն»։

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 --00—ՄՀ