Թող տեսնեն իմ անցած ուղին, համեմատվեն, հետո լեզուները երկարացնեն. Հովսեփյանը` Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

Սոֆյա Ալեն

Առհասարակ, երբ որևէ մեկը փորձում է անվանական վարկաբեկել, նախ թող վերցնի իմ անցած ուղին՝ մինչև քաղաքականություն մտնել, համեմատի, տեսնի` արդյո՞ք կարող է համեմատել, իսկ քաղաքականություն մտնելուց հետո թող համեմատվեն թե գործունեության, թե վարկանիշի, թե մարդկանց հետ հարաբերվելու առումով, հետո նոր լեզուները երկարացնեն: Այս մասին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ արձագանքելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե ինքն այն պատգամավորների թվին է պատկանում, ովքեր առանձնապես ակտիվ պատգամավորական գործունեությամբ չեն զբաղվել:

«Ես եմ քաղաքական ուժի վարքագծից նեղված դուրս եկել, փոխանակ ես վրդովված վարքագիծ դրսևորեմ, իրենք են վրդովվում: Ես իրենց անգամ խորհուրդ կտամ՝ թող քայլ չանեն: Եթե ես անընդհատ չեմ բարձրաձայնում` ինչ եմ արել, դա չի նշանակում, որ այդ գործունեության ազդեցությունը ստացած անձինք էլ չեն նկատում: Ես խորհուրդ եմ տալիս՝ իրենք լռեն, ոչինչ չխոսեն, եթե պետք է խոսեն, ավելի շատ կտուժեն, որովհետև ստիպելու են, որ հաշվետվություն ներկայացնեմ, թե 2018-ի հունիսից սկսած՝ ինչ գործունեություն եմ ծավալել, նաև կանդրադառնամ մինչև 2018 թ. հունիսն ընկած ժամանակահատվածին, թե ինչպես եմ ապրել իբրև անձ, ինչ հասարակական գործունեություն եմ ծավալել, և թե ով են եղել իրենք առհասարակ»,- ասաց պատգամավորը:

--00--ԱԹ