Ուսումնական պարապմունքներ ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

պարապմունք

4-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են ուսումնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

 

Տեսական և գործնական պարապմունքների ընթացքում անձնակազմին ուսուցանվել են պատերազմական իրադրության ժամանակ ՀՕՊ ստորաբաժանումների գործողությունները, կատարելագործվել է զինծառայողների մեթոդական պատրաստության մակարդակը։

--00--ԱԹ