ՌԴ-ում հուսով են՝ Հայաստանում տիրող իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Մատվիենկո Միրզոյան

ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում է ՌԻԱ-Նովոստին:

Մատվիենկոն Միրզոյանին հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունը հուսով է՝ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

Ընդդիմադիրները վրաններ են տեղադրել ԱԺ շենքի առաջ և պատրաստվում են այնտեղ մնալ, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել:

--00--ԱԹ