Ալիևը մեզ ստիպում է կազմալուծել Արցախի ՊԲ-ն, որովհետև ՀՀ-ում թրքահպատակ իշխանություն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

Մենք պետք է պատրաստ լինենք տարածաշրջանային բոլոր զարգացումներին, և ոչ թե այս իշխանությունների պես ամեն ինչ գցենք ՌԴ-ի վրա․ ՌԴ-ն պետք է անվտանգություն ապահովի, գերիների համար բանակցի, Արցախի հումանիտար հարցերը լուծի, Ադրբեջանի բերանը փակի, Թուրքիային զսպի, այսինքն, ի՞նչ է ստացվում, ՀՀ գոյություն չունի՞ այլևս։ Վաղն էլ կասենք բա ռուսները ինչի՞ Սյունիքում, Երևանում, Գյումրիում կամ Իջևանում մեզ չեն պաշտպանում։ Ո՞վ ենք մենք էդ դեպքում, ՌԴ-ի բալա՞ստը: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ՀՀԿ խորհրդի անդամ, Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը: «Եթե ՌԴ բալաստն ենք, ինչու՞ են մեր պաշտոնյաները այդտեղ նստած, ինչու՞ են պարգևավճար ստանում, հիմարություններ դուրս տալու համա՞ր, ՀՀ բյուջեում այդպիսի տող չկա, որ հիմարությունների համար պետք է պարգևատրել»,-նշել է Զաքարյանը:

Անդրադառնալով Արցախի ՊԲ-ի հնարավոր լուծարմանը՝ Զաքարյանը նշել է, որ դա ստիպում է Ալիևը, իսկ մենք անում ենք, որովհետև ՀՀ-ում այսօր գործում է թրքահպատակ և օտար շահեր սպասարկող իշխանություն:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական պրոցեսներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ