«80 օր է՝ լուծում չկա». անհետ կորածների ծնողները նստացույց են սկսել Էջմիածնի զորամասի մոտ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 7, 24News

նկար

Անհետ կորած զինծառայողների՝ պարբերաբար բողոքի ակցիաներ անող հարազատները որոշել են նստացույց սկսել Էջմիածնի զորամասի մոտ, հայտնում է NEWS.am-ը:

«Արդեն 80 օր է, ու լուծում չկա։ Ասել էին՝ պետք է Զանգելան մտնեն որոնողական աշխատանքների համար, բայց չեն մտնում, ասում են՝ հակառակորդը թույլ չի տալիս։ Հիմա էլ մենք գնանք տուն՝ ի՞նչ անենք, կմնանք այնքան, մինչև լուծեն հարցը»,-աղբյուրի հրապարակած տեսանյութում հայտարարել է անհետ կորած զինծառայողներից մեկի մայրը՝ Անահիտ Ադոյանը, ապա հավելել, որ չեն գնում կառավարության շենքի մոտ, քանի որ իրենց երեխաներին այս զորամասից են տարել։

Անհետ կործների՝ նստացույց անող ծնողները կրակ ենք վառել զորամասի մոտ, որ գիշերը մնան:

--00—ԼՄ