Թուրքական դրոշով շևրոն՝ Ալիևի օգնականի հրապարակած լուսանկարում. ինչո՞ւ Հաջիևը ջնջեց այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

նկար

Razm.info-ն գրում է. «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, այն բանից հետո, երբ իր իսկ հրապարակած լուսանկարում Razm.info-ն ու բազմաթիվ այլ մարդիկ նկատեցին մի զինծառայողի, որի թևին թուրքական դրոշով տարբերանշանով (շևրոն) էր, սկզբից հեռացրեց այդ լուսանկարը։ Իսկ հիմա էլ Հաջիևը թվիթերում մեղադրում է, մերջբերում ենք․ «հայկական քարոզչական մեքենային»՝ հայտարարելով, թե իբր լուսանկարում պատկերվածը քաղպաշտպանության ուժերից է, որը մասնակցել է համատեղ ադրբեջանա-թուրքական վարժանքների: Բնականաբար, Հաջիևը ստում է»։

Հիշեցնենք, որ ժամեր առաջ կրակը դադարեցնելու՝ հայկական կողմի նախազգուշացոմներից հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրաման տվեց կրակելու Գանձակի օդանավակայանի վրա: 

--00—ԼՄ