Խոշոր ու ողբերգական ավտովթար-վրաերթ Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News 

հասարակական

Սեպտեմբերի 13-ին խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 67 կմ հատվածում, Երասխավան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes Sprinter և BMW մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Բախման հետևանքով BMW-ն կողաշրջվել է: Իսկ մինչ այդ, ըստ դեպքի վայրում հավաքվածների, բախումից հետո BMW-ն առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նշված հատվածում ձմերուկ վաճառողին, որը տեղում մահացել է:

Օպերատիվորեն ժամանել է Արարատի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 3 վիրավորի, այնուհետեւ տեղափոխել «Արարատ» բժշկական կենտրոն: 

--0--ԿԿ