Արարատի մարզում 28-ամյա վարորդը խմած վիճակում «07»-ով բախվել է ծառին. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 1, 24News 

հասարակական

Հունիսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Կանաչուտ գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արման Գևորգյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Կանաչուտ գյուղի Ալիկ Սարգսյանի անվան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ծառին, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդ Ա. Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ կատարված վթարի մասին ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները տեղեկացել են վթարից ժամեր անց և ժամանելով դեպքի վայր՝ պարզել են, որ ավտոմեքենան դեպքի վայրից տարել են։ Վարորդ Ա. Գևորգյանը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ վիճակում։