ԵՊՀ ուսխորհուրդը վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջով ստորագրահավաք է սկսել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8, 24News

եպհ

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հայտարարություն է տարածել` տեղեկացնելով, որ վարձավճարների մասնակի փոխհատուցման պահանջով ստորագրահավաք է սկսել։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ ուսանողներ,

ԵՊՀ ուսանողական խորհուրդը նախատեսում է դիմել ՀՀ կառավարությանը՝ պահանջելու ուսանողների ուսման վարձավճարի մասնակի փոխհատուցում:

Այս պահանջը ավելի հիմնավորելու համար մենք նախաձեռնում ենք ստորագրահավաք, որին կարող եք միանալ ստորև ներկայացվող հայտը լրացնելով

 https://forms.gle/8aSU4doqEXjUeRuT8

Հեռավար եղանակով կազմակերպվող դասապրոցեսի արդյունավետությունից մինչև երկրում տնտեսական ակտիվության անկում փաստում են, որ մեր պահանջը ավելի քան հիմնավոր է:

Հիմնավորումներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ կից հղումով:

https://forms.gle/8aSU4doqEXjUeRuT8

Ուսանողական խորհուրդը կոչ է անում ՀՀ ուսանողությանը միանալ սույն նախաձեռնությանը և դառնալ իր օրինական շահերի իրավատերը»։

--00--ԱԹ