Թորոսյանին «ժերտվա» կտան իրենց կաշին պրծացնելու համար․ հեղափոխականները գործարքի մեջ են

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 25, 24News

Եթե առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրաժարականը պահանջեցին, նշանակում է նրան ընդամենը «քավության նոխազ» են օգտագործելու, այսինքն՝ «ժերտվա» են տալու, որպեսզի իրենց կաշին պրծացնեն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է բժիշկ Հայկ Մանասյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված այն տեղեկություններին, թե «Արսեն Թորոսյանի շուրջ մութ ամպեր են կուտակվում»։

«Թորոսյանը ոչինչ չի արել՝ առանց վարչապետի իմացության, համաձայնության և ստորագրության։ Եթե եղավ այդպիսի բան, ուրեմն պետք է իրենց վրայից պատասխանատվությունը դնել մեկի վրա։ Էդ մեկին մորթել, յանի թե արդարադատություն են իրականացնում։

Թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է բոլոր գծերով։ Ծայրից ծայր գիտեն, սաղ գիտեն, որը որից հետո է եղել, ու իմանալով հանդերձ՝ որդեգրել են քայլեր: Ես չեմ ասում վնաս են տվել, բայց առնվազն ժողովրդավար հանրապետության համար ոչ հարիր՝ ժողովրդին անհասկացողի տեղ են դրել, մոլերեցրել են»,- ասել է բժիշկը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--00—ԼՄ