Արևմուտքը ՀՀ-ին զոհելու է Ադրբեջանին՝ վերջինիս հակաիրանական քաղաքականության համար. Մանասյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

Արևմուտքը ՀՀ-ին զոհելու է Ադրբեջանին՝ վերջինիս հակաիրանական քաղաքականության համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մանասյանի համոզմամբ, տարածաշրջանային զարգացումների առանցքում Իրանն է, որը վաղ թե ուշ պետք է գնա վերափոխման ճանապարհով։ Բժշկի պնդմամբ, տարածաշրջանում հակաիրանական դաշինք է ձևավորվում, որին միացել է նաև Ադրբեջանը՝ բարձրացնելով իր կշիռը։ Բանախոսի կարծիքով, այս պայքարում Հայաստանը շահելու ոչինչ չունի և նրանից ոչինչ կախված չէ։

--00—ԱՊ