Ընդդիմության հանրահավաքը դուրս էր ՀՀ գծից, Բաքվի հետ շփումը կբարձրացնի Արցախի սուբյեկտայնությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 7, 24News

Ընդդիմության հանրահավաքը դուրս էր ՀՀ գծից, Բաքվի հետ շփումը կբարձրացնի Արցախի սուբյեկտայնությունը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մանասյանի համոզմամբ, պարզ չէ, թե ընդդիմությունը ինչի դեմ է պայքարում և ինչ է ուզում փրկել։

Բժիշկը խիստ քննադատության ենթարկեց երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատողությունները` Հայաստանը հնարավոր Աջարիայի վերածվելու սպառնալիքի վերաբերյալ։

Ըստ Մանասյանի` դա պարզունակ շուստրիություն է, չի կարելի անկախության համար պայքարող ժողովրդին վախեցնել թուրքերով։

--00—ԱՊ