Ո՞ր ռուս գործարարներն են վճարել Ռոբերտ Քոչարյանի գրավը. «РБК»-ն անուններ են հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 20, 24News

քոչարյան
Ռուսական «РБК» գործակալությունը պարզել է այն գործարարների անունները, որոնք վճարել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման գրավը: Այդ գործարարներն են «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը, «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանը, գործարար Գենադի Ստեփանյանը, ինչպես նաև «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան, որտեղ Ռոբերտ Քոչարյանն աշխատում է որպես տնօրենների խորհրդի անդամ։

«РБК» գործակալությունը նաև գրում է, որ իր աղբյուրներից ստացված տեղեկությունը հաստատել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց 2 միլիարդ դրամ գրավով փոխարինել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: