«Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պատրաստվում հուշագիր ստորագրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 20, 24News    

Ղազինյան

Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սիրելի ընկերներ,

Հարկ եմ համարում տեղեկացնել, որ «Մեկ Հայաստան» կուսակցությունը չի պլանավորում և չի պատրաստվում ստորագրել որևէ հուշագիր կամ համաձայնագիր որևէ քաղաքական ուժի կամ ուժերի հետ։

Մենք, հավատարիմ մնալով մեր պետականակենտրոն գաղափարական գծին, ձևավորում և ամրապնդում ենք գործընկերային հարաբերություններ Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հետ՝ Հայաստանի ազգային ու պետական շահերին ծառայելու և այդ շահերին հետամուտ լինելու նպատակով։

Լրատվամիջոցներին խնդրում եմ «Մեկ Հայաստան» կուսակցության մասին որևէ նյութ հրապարակելուց առաջ ճշտել տեղեկատվությունը կուսակցության լրատվական ծառայությունից։

Առողջ եղեք և գնում ենք առաջ . . . »

--0—ՄՀ