Նախագահը ստորագրեց հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 17, 24News

արմեն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 17-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Համաձայն ստորագրված օրենքի` շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից:

--00--ԼՄ