ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
Կորոնավիրուսի համաճարակի բացասական հետևանքներին դիմակայելու համար Միշուստինը կոչ է արել արագացնել ԱՊՀ-ում ազատ առևտրի համաձայնագրի շուրջ աշխատանքը:
Ռուսաստանի վարչապետը նշել է՝ կորոնավիրուսային վարակի տարածումը բացասաբար է ազդում ԱՊՀ երկրների տնտեսության վրա: Այդ մասին հաղորդում է ТАСС-ը:
«Այս պայմաններում առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում առևտրատնտեսական ոլորտում փոխգործակցությունը»,- նշել է նա:
Նրա կարծիքով՝ կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը առևտրային արգելքների և սահմանափակումների վերացման, ԱՊՀ ազատ առևտրի գոտու արդյունավետ գործունեության ապահովման համար:
ՌԴ վարչապետն արձանագրել է՝ նավթի գների կտրուկ նվազումը ազդել Է ԱՊՀ-ի տնտեսությունների շատ ոլորտների վրա:
Միշուստինը կարծում է, որ «ներկայիս տնտեսական բարդ պայմաններում ռազմավարության արագ ընդունումը ընդհանուր երկարաժամկետ շահերի շրջանակում է». «Ակնհայտ է, որ մենք միասին կկարողանանք ավելի արագ հաղթահարել կորոնավիրուսի բացասական տնտեսական հետևանքները»:
ՌԴ վարչապետը հավելել է, որ բազմակողմ փոխգործակցությունից դրական արդյունքներ են ակնկալվում արդեն մոտ ապագայում: