Միշուստինը ՌԴ կառավարության և իր անունից շնորհավորել է նախագահ Սարգսյանի ծննդյան տոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 23, 24News

ռդ

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է․

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան օրվա առթիվ:

Կցանկանայի հատկապես նշել Ձեր նշանակալի ներդրումը Ռուսաստանն ու Հայաստանը կապող բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում:

Համոզված եմ, որ տարբեր ոլորտներում գործնական համագործակցության հետագա ընդլայնումը, նոր փոխշահավետ նախաձեռնությունների առաջմղումը լիովին համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի երկարաժամկետ շահերին»:

Ռուսաստանի կառավարության ղեկավարը Հայաստանի նախագահին մաղթել է քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ:

--00—ԼՄ