Գուտերեշն Աֆրիկային օգնելու կոչ է արել. աֆրիկյան երկրներում վարարակիրների թիվը մոտ 87000 է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

 

գուտերեշ
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը գրում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի հետևանքների դեմ պայքարի գործում օգնել աֆրիկյան երկրներին։

«Կոչ ենք անում միջազգային գործողություններ իրականացնել Աֆրիկայի առողջապահական համակարգերի ամրապնդման, սննդի մատակարարման, ֆինանսական ճգնաժամի կանխարգելման, կրթությանն աջակցելու, աշխատատեղերի պահպանման, ինչպես նաև եկամուտների կորստի հետևանքների մեղմման ուղղությամբ»,- նշել է Գուտերեշը։

Ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ անհրաժեշտ է աֆրիկյան երկրներին անհրաժեշտ է բուժման մեթոդների արագ և մատչելի հասանելիություն ապահովել, խոսքը նաև  պատվաստանյութերին է վերաբերում: 

«Համավարակն Աֆրիկայում դեռ վաղ փուլում է և կարող է արագ տարածվել՝ հանգեցնելով քայքայիչ հետևանքների»,- հայտրաարել է Գուտերեշը։

Նշենք, որ, ըստ ԱՀԿ-ի տարածած տվյալների, Աֆրիկայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն անցել է 86,700-ը, մահացել է ավելի քան 2,700 հիվանդ:

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 5 միլիոնը: