Բայրամովը նամակ է գրել Գուտերեշին՝ հայտնելով, որ Հադրութում 62 հայ է գերեվարվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

նկար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նամակ է գրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ տեղեկացնելով, որ Արցախի Հադրութի շրջանում 62 հայերի են գերեվարել, որոնց ներկայացրել է որպես «դիվերսանտներ», գրում է trend.az-ը։ 

Ըստ Ադրբեջանի ԱԳ նախարարի՝ ՀՀ քաղաքացիները գերեվարվել են ռազմական գործողությունների ավարտից հետո, երբ արդեն ստորագրվել էր նոյեմբերի 9-ի հայտարարությունը:

«Խոջավենդ շրջանում եղել են հայկական զինված ուժերի դիվերսիոն գործողությունները, որոնց կապակցությամբ տեղեկություն է հաղորդվել, որ Ադրբեջանի համապատասխան ստորաբաժանումների կողմից իրականացվող հակաահաբեկչական գործողության արդյունքում բերման են ենթարկվել Հայաստանի 62 քաղաքացիներից բաղկացած դիվերսանտների խումբ»,-նշվում է Գուտերեշին ուղղված նամակում:

--00—ԼՄ