Ոստիկանության առանձին ստորաբաժանումներ վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել է․

«ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ։ Ակնհայտ է, որ ուժային այդ կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից ու վերածվել են քաղաքական վրեժխնդրության անպատժելի գործիքակազմի»։

Հիշեցնենք՝ 24News-ը ավելի վաղ հայտնել էր՝ ոստիկաններն ու կարմիրբերետավորները բռնի ուժով փորձել են ցրել վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին։ Կան բերման ենթարկվածներ։

--00—ՍՊ