Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

01

Ուրախ ենք տեղեկացնել, որ 2024 թվականի մայիսից մեկնարկելու է Ամիօ բանկի կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման գործընթացը՝ ներդրումային նոր և շահավետ հնարավորություններ առաջարկելով իր հաճախորդներին, հանրությանը և ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցներին:

2

Առաջիկա 12 ամսվա ընթացքում բանկը հանդես է գալու ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով արտահայտված պարտատոմսերի մի քանի հրապարակային առաջարկներով: Ծրագրային ազդագիրն արդեն գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, այն կարելի է գտնել հետևյալ հղումով:

ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 

 

--00—ԱՊ