Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել Փաշինյանի կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ֆֆ

Բուլղարիայի հայկական համայնքը իր անհամաձայնությունն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության՝ Տավուշում «սահմանազատման» գործողություններին՝ բողոքի ակցիաներ կազմակերպելով այդ երկրում Հայաստանի դեսպանության մոտ։

Ինչպես հայտնում են ակցիայի մասնակիցները, Հայաստանի դեսպան Արմեն Եդիգարյանը լրջորեն անհանգստացել է և թաքուն հեռացել դեսպանատնից, իսկ Բուլղարիայի հայերին դիմավորել է նրա օգնականը։ 

դ

Հայկական պետականության անվտանգության ու ազգային նպատակների համար ոտքի կանգնած Բուլղարահայերի կողքին է եղել նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Բուլղարիայի թեմի հոգևորական Տեր Հրաչ քահանա Մուրադյանը։

--00—ՍՊ