Պետությունը պետք է շատ կոշտ ուժ կիրառի, Կարապի պարի երաժշտության ներքո չեն բերման ենթարկելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

Չպետք է պետականության դեմ խնդիրը տեղայնացվի մի բնակավայրի մակարդակի,  անհանգստացած երևանցիները այստեղ պետք է համապատասխան միջոցառումներ կազմակերպեն և իրենց գաղափարները տարածեն։ Այնտեղ իրավունք չունեն նման ակցիաներ անել, լուրջ պայմանավորվածություններ կան, որի դեմ բան անելը վտանգավոր է։  Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Կիրանցը ոստիկանության կողմից շրջափակված լինելու հանգամանքին։

«Պետությունը պետք է շատ կոշտ, բայց ոչ բիրտ ուժ կիրառի, յուրաքանչյուր կիրանցու,  քաղաքացու շահերը պետությունը պարտավոր է  հոգ տանել։ Կարապի պարի երաժշտության ներքո չպետք է բերման ենթարկել, այլ կոշտ բերման ենթարկել։ Այդ  ընթացքում, կարող է մեկի արմունկը կպնի մյուսի այտոսկրին, մի թեթև կապտի։ Մեզ էլ են բերման ենթարկել ու դուբինկով խփել մեր գլխին, բամբակից չենք, չենք մեռել, ոստիկանոթւյունն իր աշխատանքն է անում»,- ավելացրեց Աղազարյանը։

Դիտարկմանը, թե ընդունելի՞ է ձեզ համար Կիրանցում ոստիկանության գործողությունները, պատգամավորը նշեց, որ դեմ է բիրտ ուժի կիրառմանը և դատապարտում է, օրենքով սահմանված մեթոդներով պետք է գործեն, բայց իր համոզմամբ, ոստիկանությունը բարձր մակարդակով իրականացնում է իրենց վրա դրված պարտականությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ