Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

ֆ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն այն մասին, որ չի կարելի բացառել ֆրանսիական զորքեր Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը, միայն ավելացնում են լարվածությունը և ոչ մի օգուտ չեն բերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով  Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետտոնի հայտարարությունը:

«Ես չեմ դատապարտի բարեկամ երկրի նախագահի հայտարարությունները։ Բայց ես չեմ հասկանում, թե ինչ օգուտ կա նման հայտարարություններից։ Նրանք միայն մեծացնում են լարվածությունը», - ասել է նա Corriere della Sera թերթին տված հարցազրույցում:

Կրոզետտոն հավաստիացրել է, որ Իտալիան չի դիտարկում զինծառայողներ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը:

«Մենք կշարունակենք օգնություն ուղարկել Ուկրաինային: Մենք դա կանենք այնքան ժամանակ, քանի դեռ դա օգուտ կբերի, և այնքան ժամանակ, քանի դեռ մենք կունենանք այդ հնարավորությունը», - հավելել է նա:

--00—ՍՊ