ԱԳՆ-ում Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ քննարկել են «ՀՀ-ում ընթացող բարեփոխումները»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ֆ

Մայիսի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Միգրացիայի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Իռենա Վոյաչկովա-Սոլորանոյի հետ: ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է միգրացիայի ոլորտում ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին, այդ թվում` թվայնացման ուղղությամբ իրականացվող քայլերին: Հայտնում են ԱԳն մամուլի ծառայությունից։

Բարձր են գնահատվել կազմակերպության ջանքերը՝ միտված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ:

Իռենա Վոյաչկովա-Սոլորանոն շեշտել է միգրացիայի ոլորտում Հայաստանում իրականացվող բարեփոխումների արդյունավետությունը և նշել, որ կազմակերպությունն, իր հերթին, պատրաստ է սերտ համագործակցությամբ նպաստել դրանց հետագա արդյունավետ կյանքի կոչմանը:



 

--00—ՍՊ