Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում կիրառել իր փորձը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1136282

Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի Դաշնության հետ՝ Կալինինգրադի մարզի տարանցման սխեմայի շրջանակներում: «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը՝ նկատելով, որ աշխարհագրական առումով Լիտվան և Հայաստանը նմանություններ ունեն։   

Համեմատական անցկացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների հնարավոր բացման և այդ նույն համատեքստում Լիտվա- Ռուսաստանի Դաշնություն արդեն իսկ գոյություն ունեցող փորձի միջև՝ դեսպանը, մասնավորապես, նշեց․  

«Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզը, ինչպես և Ադրբեջանի Նախիջևանի մարզը, էքսկլավ է, որի համար կարևոր է հաղորդակցությունը երկրի հիմնական տարածքի հետ: ԵՄ-ին Լիտվայի անդամակցությունը վճռորոշ դեր խաղաց նաև այս ոլորտում։ ԵՄ-ն, Լիտվան և Ռուսաստանը համաձայնեցրել են այսպես կոչված Կալինինգրադի տարանցման սխեման, և այժմ, նույնիսկ Ուկրաինայում ռուսական պատերազմի պայմաններում, մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի շրջանի բնակիչներն անցնում են Լիտվայի տարածքով»,- ասաց դեսպանն՝ ընդգծելով Եվրոպական միության դերը ՌԴ-ի հետ ձեռք բերված համաձայնության գործում:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ