Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ff

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ առաջարկելով պարզաբանել խորհրդարանականների դիրքորոշումը ապրիլի 22-ին Պալմա քաղաքում (Իսպանիա) ԵՄ խորհրդարանների նախագահների խորհրդաժողովում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արտահայտությունների վերաբերյալ: Այդ մասին հայտնում է խորհրդարանի վերին պալատի մամուլի ծառայությունը։
 

Հիշեցնենք՝ Սիմոնյանը ավելի վաղ հայտարարել էր՝ ՌԴ-ն և Ադրբեջանը ՀՀ-ի դեմ հիբրիդային հարձակումը են գործում ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպման համար։

Նամակում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանի խոսնակի ելույթը բացասական արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում․

«Բազմաթիվ դիմումներ ենք ստացել մեր քաղաքացիներից՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Ա.Ռ. Սիմոնյանի բացահայտ հակառուսական արտահայտություններն արտացոլում են Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական դիրքորոշումը։ 

Այս կապակցությամբ կխնդրեի պարզաբանել, թե հիշյալ միջոցառմանը ում անունից է ելույթ ունեցել Հայաստանի խորհրդարանի նախագահը, ինչպես նաև տեղեկացնել, թե որքանով են նրա կողմից շարադրված գնահատականները համապատասխանում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններին և մեր ժողովուրդների միջև բարեկամության դարավոր կապերին», - ասված է Գրիգորի Կարասինի նամակի տեքստում:

--00—ՍՊ