Գործարկվել է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

ֆֆ

Վերջապես գործում է Բեռլին-Երևան ուղիղ չվերթը։ Այսօր երեկոյան Eurowings-ը Գերմանիայի մայրաքաղաքից թռչում է Հայաստանի մայրաքաղաք։ Այդ մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը․



«Ուրախ կլինեմ, եթե այս թռիչքը նպաստի երկու երկրների միջև տնտեսական, սոցիալական և մշակութային կապերի ամրապնդմանը: Պատգամավոր, պրոֆ․ Մարտին Պեցոլդի և Միքայել Մինասյանի (ՀԵՄԱ-ի ղեկավար) հետ Բեռլինի օդանավակայանում մենք շնորհակալություն հայտնեցինք Eurowings-ին այդ որոշման համար:



Հաճելի է տեսնել, որ մենք կարողացանք մեր ներդրումն ունենալ ուղիղ չվերթի իրականացման գործում»,- գրել է նա։ 

--00—ՍՊ