Փաշինյանը երազում է բախում հրահրել, արյուն հեղել, ատում է այս շարժումը, քանի որ ժողովրդական է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Փաշինյանը սահմանազատում է անում Ադրբեջանի սպառնալիքի տակ՝ ատրճանակը քունքին դրած, իր բոլոր ծրագրերն ավարտվում են արյունահեղությամբ ու կործանումով։ Այդ մարդը տաֆտալոգիայի վարպետ է ՝ ի՞նչ է նշանակում՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է, անպատկառություն է նման բարոյականությամբ պետական իշխանություն իրացնել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց 1992-1998 թթ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը։

«Ոչ մի պետություն մի թիզ հող չի զիջում, իսկ նա՝ աջ ու ձախ շաղ է տալիս, թող «Կինո Հայրենիքի» իր բնակարանը զիջի մի անտուն մարդու, Կիրանցի ու Այրումի բնակիչների տներն է տալիս թուրքին։ Հետաքրքիր է, իշխող խմբակը քննարկումների ժամանակ բացի իշխանությունը կորցնելու վախից, այլ մոտիվացիա ունի՞,  հայրենիքի պաշտպանություն, սեր հայրենի հողի նկատմամբ, ցավ, այլ դրդապատճառներ չկա՞ն, միակ հոգսը՝ վայ, աման, իշխանություն չկորցնենք։ Նա երազում է բախում հրահրել, բռնություն լինի, արյուն հեղվի, նա ատում է այս շարժումը, քանի որ ժողովրդական է, դա իր հաշվարկներից դուրս է»,- ընդգծեց Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան